211652_close_icon
views-count1008 դիտում article-date 20:08 15-06-2015

Իտալիայի մի շարք քաղաքներում քաղաքային ընտրություններում հաղթել են ընդդիմադիր աջ կենտրոնի ներկայացուցիչները

Իտալիայի մի շարք քաղաքներում քաղաքային ընտրություններում հաղթել են մեծապես ընդդիմադիր աջ կենտրոնի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում է «rambler.ru»-ն, իշխող Դեմոկրատական կուսակցությունն իր իշխանությունը կորցրել է այնպիսի ավանդական կողմնակից տարածքներում, ինչպիսիք են Վենետիկը, Արեցցոն և Մատերան: Վենետիկում անսպասելիորեն հաղթել է ձեռնարկատեր, տեղի բասկետբոլի ակումբի տեր Լուիջի Բրունյարոն՝ աջ կենտրոնի թեկնածուն, որը ստացել է ձայների 53%-ը: Դիտորդները նշում են, որ ձախ կենտրոնը պարտվել է երկիրը ցնցած սկանդալների հետևանքով: Դեմոկրատական կուսակցությունից նախկին քաղաքապետ Ջորջո Օրսինին հայտնվել է «Մովսես» պաշտպանիչ պատնեշների համակարգի շինարարության ժամանակ հափշկատությունների մասին աղմկոտ սկանդալի մեջ և ստիպված է եղել հրաժարական տալ:

Նմանատիպ նյութեր