1177 դիտում
17:21 15-06-2015
Հանձնարարվել է բացառել չսահմանված վայրերում ավտոմեքենաների ապօրինի վաճառքը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն
Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում 10 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:
Անդրադառնալով ոչ սահմանված վայրերում ավտոմեքենաների ապօրինի վաճառքի կազմակերպումը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր դժգոհությունն է հայտնել իրականացվող աշխատանքներից և պատասխանատուներին հանձնարարել ՃՈ հետ առավել խիստ և հետևողական աշխատանք տանել:
«Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակնհայտորեն իրականացվում է ավտոմեքենաների ապօրինի վաճառք, ինչն անթույլատրելի է: Հատկապես եթե դրա համար կան հատուկ տարածքներ, մայրաքաղաքի մայթերն ու փողոցները չեն կարող այդ նպատակին ծառայել: Ուստի այս հարցում ակնկալում եմ առավել խիստ մոտեցում և կոնկրետ քայլեր, որոնց արդյունքը տեսանելի լինի նաև մեր համաքաղաքացիներին: Օրենքով սահմանված կարգով ձեռնարկե´ք համապատասխան քայլեր ու բացառեք այս երևույթը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1150 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
874 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան