4495 դիտում
22:32 15-01-2018
Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով իրականացվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:
Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող ամենօրյա հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ մեկ հասցեում կատարվել է ինքնակամ շինության ապամոնտաժում: Հանձնարարվել է շարունակել գործընթացը և խստացնել հսկողությունը՝ շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու և բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ։
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 12 վարչական արձանագրություն:
Պատասխանատուներին հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին և շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:
Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ, նաև խիստ հսկողություն է սահմանված առևտրային օբյեկտներում ժամկետանց սննդամթերքի հայտնաբերման ու վաճառքը բացառելու նկատմամբ: Հանձնարարվել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ միասին շարունակել ամենօրյա վերահսկողությունը։
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման համակարգերի նկատմամբ: Բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ։
Նմանատիպ նյութեր
1307 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
358 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
736 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում