2038 դիտում
19:12 05-06-2017
Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 9 վարչական արձանագրություն:
Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը, մասնավորապես աղբի տեղափոխման ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Բացի այդ, հանձնարարվել է «Սանիթեք» ընկերության հետ համատեղ գույքագրել այն հասցեները, որտեղ, համաքաղաքացիների փոխանցմամբ, նկատվում է աղբամանների պակաս և քայլեր ձեռնարկել դրանք ավելացնելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ քայլեր են ձեռնարկվել մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը կանխարգելելու և դրանք համապատասխան աղբավայր ուղղորդելու ուղղությամբ։
Զեկուցվել է նաև, որ իրականացված հսկողության շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ ոչ սահմանված վայրերում շինարարական աղբը թափելու համար որոշ անհատներ ապօրինի գումարներ են գանձում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արձանագրված վերոնշյալ դեպքերի հետ կապված տեղեկությունները փոխանցել ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը՝ դրանց համապատասխան ընթացք տալու համար:
Հանձնարարվել է նաև գույքագրել սեփականություն հանդիսացող բոլոր այն տարածքները, որոնք վերածվել են շինարարական աղբի կուտակման վայրերի, և օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել` պարտադրելու սեփականատերերին տվյալ տարածքները պատշաճ տեսքի բերել, իսկ այդ աշխատանքները չկատարելու դեպքում իրականացնել օրենսդրությամբ նախատեսված խնդրի կարգավորմանն ուղղված համապատասխան միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
691 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
742 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
718 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն