Ձերբակալվել է ՌԴ-ում հայ գործարարի սպանության մեջ կասկածվող անձը
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 32-ամյա տղամարդ, ով կասկածվում է հայազգի գործարար Գևորգ Թումանյանի սպանության մեջ:
«Նախաքննության նախնական տվյալներով՝ այդ մարդը երկար ժամանակ հակակրանք է ունեցել գործարարի հանդեպ: 2019 թվականի մարտի 14-ին կասկածյալը Բորիսովկա փողոցի բարձրահարկ շենքի բակում 3 անգամ կրակել է գործարարի վրա, որից հետո դիմել է փախուստի»,- հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:
Նշվում է, որ հանցագործություն կատարելիս կասկածյալի մեքենայում գտնվել է նրա հանցակիցը:
Ցուցմունք տալուց ձերբակալված անձը հրաժարվել է:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/03/14/1119800/]Հիշեցնենք[/url], որ Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքում մարտի 14-ին սպանվել էր գործարար Գևորգ Թումանյանը: РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել էին տան մուտքի մոտ և հենց նա հայտնվել էր՝ կրակ էին բացել։
Սպանությունից հետո հանցագործները հեռացել էին իրենց սպասող Volkswagen մակնիշի ամենագնացով։ Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել էր Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։