Դեղին անձրևանոցներով ցույց` Հոնգ Կոնգում
Փողոցային ցույցերի նոր ալիք` Հոնգ Կոնգում: Դեղին հագուստներով և անձրևանոցներով ցուցարարները Պեկինից պահանջում են հրաժարվել բրիտանական նախկին գաղութի վարչակազմի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուների թիվը կրճատելու ծրագրից:
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ թեկնածուների ցուցակը կկազմի կոմկուսի կենտկոմի հատուկ նշանակած մարմինը: