2396 դիտում
11:18 15-06-2015
Նոր մանրամասներ Շանթ Հարությունյանի առողջական վիճակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ
Անժամկետ հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի առողջական վիճակը բավարար է եւ գտնվում են առանձին խցում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պատասխանտու Գոռ Ղլեչյանը եւ ավելացրեց, որ նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
Իսկ Տեղաբաշխման հանձնաժողովը վաղը կքննարկի իրենց առանձին խուց տեղափոխելու` Շանթ Հարությունյանի դիմումը:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ «Վարդաշեն» ՔԿՀ- ում Շանթ Հարությունյանն անժամկետ հացադուլ է սկսել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պատասխանտու Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ Շ. Հարությունյանը մինչեւ հացադուլը դիմում է գրել տեղաբաշխման հանձնաժողովին՝ խնդրելով իրեն տեղափոխել առանձին խուց՝ հետագա պատիժը կրելու համար:
Նա մանրամասնել էր, որ հանձնաժողովի որոշմամբ Շանթ Հարությունյանը պատիժը պետք է կրի կիսաբաց ռեժիմով, ինչը ենթադրում է հանրակացարանային պայմաններ: «Հանձնաժողովի առաջիկա նիստում Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի նրա դիմումը եւ որոշում կկայացնի»,- ավելացրել էր Գոռ Ղչեչյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր՝ պահանջելով իշխանափոխություն: Արդյունքում նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Հնչել էին պայթյուններ: Շանթ Հարությունյանի դեմ՝ որպես առաջնորդի, քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
8732 դիտում
10:14 28-10-2020
Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին
7548 դիտում
17:20 03-04-2014
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
919 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
787 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
808 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը