1767 դիտում
09:48 15-06-2015
«Կինոտավր» գլխավոր մրցանակը ստացել է հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը
Սոչիում ավարտվեց «Կինոտավր-2015» փառատոնը: Մրցութային ծրագրում ներկայացված էր 14 ֆիլմ, այդ թվում նաև ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը:
Աննա Մելիքյանի՝ կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների մասին պատմող «Սիրո մասին» ֆիլմը արժանացել է «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին:Ա
ննա Մելիքյանը ծնվել է Բաքվում: 1988թ. իրադարձությունների ընթացքում 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, 5 տարի անց՝ Մոսկվա, ուր ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը: Ամերիկյան Variety ամսագիրը Աննային ընդգրկել է աշխարհի ամենահեռանկարային 10 ռեժիսորների շարքում: Այժմ ղեկավարում է իր հիմնած «Մագնում» պրոդյուսերական կենտրոնը:
Նշենք, որ «Կինոտավր» փառատոնի ժյուրին այս տարի գլխավորում էր անվանի կինոռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը
Հայ-Ռուսական Տեղեկատվական Կենտրոն, Մոսկվա
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
11:05 13-09-2020
«Նոմադլենդ» ֆիլմը ստացել է Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը
2308 դիտում
09:24 21-11-2019
Հայ կինոռեժիսոր Մաննեն Սոչիի կինոփառատոնում ներկայացրել է «Ճայը» ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
544 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
661 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին