211652_close_icon
views-count1434 դիտում article-date 09:36 15-06-2015

Հայտնի են Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները

2015թ հունիսի 14-ին «ՄԻԿԱ» մարզապալատում տեղի ունեցավ Սամբոյի ավանդական հուշամրցաշարը, ի պատիվ Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի: Այս տարի մրցագորգ դուրս եկավ 1998թ. ծնված և բարձր տարիքի շուրջ 100 սամբիստ Շիրակի, Լոռվա, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արտաշատի մարզերից, Երևանից, Արցախից: Մրցումները կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը /ՍՁՕՄՊՄԴ/: Մրցումներին ներկա էին Գառնիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ ընկերներ, մարզաձևի երկրպագուներ: Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին 48 կգ 1. Պողոս Բադալյան-Աբովյան 2. Էդմոնդ Մանուկյան-Վանաձոր 52կգ 1. Վրեժ Հարությունյան-Աբովյան 2. Արսեն Ալեքսանյան-Երևան /ՍՁՕՄՊՄԴ/ 3. Գևորգ Թորոսյան-Վանաձոր 57կգ 1. Դավիթ Խաչատրյան-Բանակի կենտրոնական մարզական ակումբ /ԲԿՄԱ/ 2. Հարություն Սարգսյան-Աբովյան 3. Գրիշա Ադամյան-Գյումրի 3. Արմեն Նիկողասյան-Գյումրի 62կգ 1. Կարեն Մինասյան-Բանակի կենտրոնական մարզական ակումբ /ԲԿՄԱ/ 2. Մխիթար Մխիթարյան-Սպիտակ 3. Նարեկ Կարապետյան-Երևան, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ /ԵՕՀՊՄՔ/ 3. Կոլյա Կարապետյան-Արտաշատ 68կգ 1. Արթուր Սահակյան-Սպիտակ 2. Ռոբերտ Գաբրիելյան-ԲԿՄԱ 3. Սերգեյ Կարապետյան-Արցախ 3. Կառլեն Ղազարյան- ԵՕՀՊՄՔ 74կգ 1. Արման Վարդանյան- ԵՕՀՊՄՔ 2. Նարեկ Շատվերյան-Աբովյան 3. Հարություն Առաքելյան-ԲԿՄԱ 3. Խաչիկ Հարթենյան-Գյումրի 82կգ 1. Նաիրի Կարապետյան-ԲԿՄԱ 2. Վահագն Չալյան-Արցախ 3. Միշա Նազարյան-ԲԿՄԱ 3. Ավետիք Պողոսյան-Աբովյան 90կգ 1. Էդիկ Պետրոսյան-ԲԿՄԱ 2. Դավիթ Գրիգորյան-Արցախ 3. Նարեկ Համբարձումյան-Արցախ 3. Կարապետ Իսոյան- Երևան, «Հայաստան» մարզական միություն /ՀՄՄ/ 100կգ 1. Գառնիկ Սարոյան-Սպիտակ 2. Արթուր Փիլոյան-Աբովյան 3. Տարոն Մելքոնյան-Վանաձոր 3. Հովհաննես Ղուկասյան-Եղվարդ +100կգ 1.Հակոբ Առաքելյան- Երևան /ՍՁՕՄՊՄԴ/ 2. Ժորա Լագզյան-Երևան, ՀՄՄ 3. Արման Գուլյան- Երևան, ՀՄՄ 3. Միքայել Ավանեսյան- Երևան /ՍՁՕՄՊՄԴ/ Լավագույն մրցավար ճանաչվեց Աղասի Գալստյանը /Վանաձոր/, լավագույն տեխնիկան ցուցադրած մարզիկ՝ Մխիթար Մխիթարյանը /Սպիտակ/, լավագույն մարզօջախ՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Բոլոր մրցանակակիրները ստացան դիպլոմ և մեդալ, հաղթողները՝ նաև գավաթ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Նմանատիպ նյութեր