Ռոստովում տղամարդը գրքով սպանել է 2-ամյա երեխային
ՌԴ Ռոստովի շրջանում տղամարդը փորձել է իր հետ միասին բնակարան վարձակալած կնոջ երեխայի լացը զսպել՝ գրքով հարվածելով նրա գլխին:
Նա ասել է, որ զայրացել է երեխայի անդադար լացից: 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց եւ 2 օր անց՝ հունիսի 11-ին, մահացել:
34-ամյա տղամարդը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ: