Ֆրանսիայում հարսանիքի մասնակիցը պատահաբար մարդ է սպանել
Ֆրանսիայի Մարլի քաղաքում հարսանյաց արարողության ժամանակ «պատահաբար» մի աղջիկ է սպանվել: Քննության տվյալներով՝ արարողության մասնակիցներից մեկն ավտոմեքենայով ընթանալու ժամանակ հրացանից կրակոցներ է արձակել՝ ինչպես ինքն է ասել՝ «մթնոլորտը թեժացնելու եւ աշխուժացնելու» համար:
Արդյունքում, գնդակներից մեկը դիպել է փողոցում կանգնած մի աղջկա, որը տեղում մահացել է: Տղամարդըը ձերբակալված է: