Բեռլինում մեկնարկել է ավանդական դարձած փառատոնը
Բեռլինում մեկնարկել է ավանդական գերմանա-ռուսաստանյան փառատոնը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, արդեն իներորդ անգամ կազմակերպվող տոնակատարության անցկացման վայրն ընտրվել է մայրաքաղաքի արևելյան մասում գտնվող ձիարշավարանը, որտեղ տեղադրվել են բեմահարթակներ, բազմաթիվ տաղավարներ, ռուսական խոհանոցի համտեսման բազմաթիվ վայրեր: Տոնը ներառում է կենսագործունեության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, սպորտը, կրթությունը, զբոսաշրջությունը, երիտասարդության ստեղծագործական գործունեությունը և այլն: