Մադրիդում թաղել են իսպանացի անվանի գրող Միգել դե Սերվանտեսի ենթադրյալ մասունքները
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Մադրիդում թաղել են իսպանացի անվանի գրող Միգել դե Սերվանտեսի ենթադրյալ մասունքները:
Գրողին նաև ռազմական պատվի են արժանացրել, քանի որ նա ծառայել է իսպանական բանակում: Վերաթաղման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելյան:
Կմախքի ոսկորները, որոնք կարող են պատկանել Սերվանտեսին և նրա կնոջը` Կատալինա դե Սալազարին, հնեաբանները հայտնաբերել էին 2015-ի մարտին նույն մենաստանում, որտեղ այժմ տեղի է ունենում արարողությունը: