7349 դիտում
17:17 13-06-2015
Ծեծկռտուք Արմավիրի մարզում. տուժածը պնդում է, որ իրեն ծեծել է գյուղապետն իր ընկերների հետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 13-ին, գիշերը Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Վարդանյանն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան Տարոնիկ գյուղում իր 2 ընկերների հետ ծեծի է ենթարկել Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղաապատի բաժնում հետաքննություն է սկսվել: