Հունգարիայի կառավարությանն անհանգստացնում է Սերբիայի տարածքով Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքը դեպի երկիր
Հունգարիայի կառավարությունն անհանգստացած է Սերբիայի տարածքով դեպի երկիր Սիրիայից և Իրաքից փախստականների հոսքով։
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, կառավարությունն անհանգստանալով, որ Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից փախստականների ներհոսքը կարող է շարունակվել, այժմ քննարկում է Սերբիայի հետ սահմանի փակման հնարավորությունը։
«Մենք չենք կարծում, որ իրենք ճիշտ են վարվում՝ մեզ մոտ փախստականներ ուղարկելով»,- պետական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։