211652_close_icon
views-count1099 դիտում article-date 10:05 09-09-2015

Ավստրալիան կընդունի 12 հազար փախստականների՝ Սիրիայից և Իրաքից

Ավստրալիան պատրաստ է ևս 12 հազար փախստականի ընդունել Սիրիայից և Իրաքից: Այս տարի այդ երկրի կառավարության՝ փախստականների հարցով հաստատած քվոտան 13,750 է: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կանանց, երեխաների և հետապնդվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների վրա, ովքեր ժամանակավոր ապաստան են ստացել Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում: Նշվում է նաև, որ Ավստրալիայի իշխանությունները այդ կապակցությամբ կհատկացնեն 44 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր