211652_close_icon
views-count3931 դիտում article-date 15:48 13-06-2015

Հայաստան-Պորտուգալիա. վերջին հնարավորությունը

Այսօր 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալում է I խմբի առաջատարին՝ Պորտուգալիայի հավաքականին: Առայժմ ընտրական մրցաշարը մեր հավաքականի համար անհաջող է ընթանում: Չորս խաղում՝ ընդամենը մեկ միավոր և վերջին տեղը: Մեկ ոչ-ոքի, երեք պարտություն: Ընդ որում, ցավալի պարտություններ, հաշվի առնելով, որ նրանցից երկուսում՝ Դանիայի և Ալբանիայի հետ, հենց մեր հավաքականն է հաշվի մեջ առաջ անցել, սակայն չի կարողացել պահպանել հաղթական հաշիվը և երկու դեպքում էլ նույն՝ 1:2 հաշվով պարտություն է կրել: Մեր տղաները շատ մոտ էին նաև Սերբիայի ընտրանուն նկատմամբ հաղթանակին, բայց այստեղ էլ սերբերը հրաշքով փրկեցին խաղը՝ 1:1: Այնպես որ, նահանջելու տեղ չունենք: Մեր տղաներից միայն հրաշք ենք ակնկալում: Ֆուտբոլում դա երբեմն լինում է: Հասկանալի է, որ մրցակիցը Պորտուգալիան է, Ռոնալդուի գլխավորությամբ, հասկանալի է, որ մենք կադրային լուրջ խնդիրներ ունենք, բայց սա ֆուտբոլ է, Հայաստանի հավաքականն էլ մեր սիրելի թիմն է՝ անկախ ցույց տված արդյունքներից: Հանդիպման գլխավոր մրցավարն է բելգիացի Սերժ Գյումյենին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 20:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր