792 դիտում
14:57 13-06-2015
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1974 թ. ծնված Աշոտ Խ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 99 փամփուշտ և ինքնաձիգի պահունակի պայուսակ, իսկ 1976 թ. ծնված Հովիկ Ն.-ն՝ ականանետի ական, ականանետի ականի ուղղորդիչ 3 կրիչներ և տարբեր տրամաչափի 342 փամփուշտ:
***
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Ասյա Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 43 փամփուշտ:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Խաչո Խ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով և խզակոթով մեկփողանի, ջնջված համարներով որսորդական ողորկափող հրացան, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 70 փամփուշտ:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1990 թ. ծնված Վասպուրակ Բ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Օկսեն Կ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 65, 7.62 մմ տրամաչափի` 3, 12.7 մմ տրամաչափի 1 և 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտ, իսկ 1965 թ. ծնված Անահիտ Վ.-ն՝ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 43 փամփուշտ:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Գարիկ Խ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 13, 7.62 մմ տրամաչափի 35 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 4 փամփուշտ, իսկ 1966 թ. ծնված Ղազար Ղ.-ն՝ 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 42 և 7,62 տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 35 փամփուշտ:
***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Դավիթ Ղ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2790 դիտում
19:00 09-06-2016
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքը. զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Այս բաժնից
862 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
967 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
694 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին