211652_close_icon
views-count14574 դիտում article-date 10:47 13-06-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 56-ամյա վարորդը Toyota-ով կողաշրջվել է. կա զոհ

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում 56-ամյա Արթուր Չոբանյանը, վարելով Երևանի բնակիչ, 50-ամյա Հասմիկ Սարգսյանին պատկանող Toyota Caldina մակնիշի 80 CC 880 համարանիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում՝ Իշխանասար գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 08:15-ի սահմաններում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Նշանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր