211652_close_icon

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1739 դիտում article-date 10:58 13-06-2015
Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիային հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է Haaqin.az-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 00:26-ին: Ուժգնությունը էպիկենտրոնում՝ Շեքի քաղաքից 2 կմ հեռավորության վրա, կազմել է 3,1 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Նմանատիպ նյութեր