Երևանի բնակելի տներից մեկի տարածքում հայտնաբերվել է աղվես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 12-ին, ժամը 23:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Մայիսի 9 փողոցի թիվ 80 տան տարածքում աղվես կա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Քրիստինե Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հայտնաբերել են աղվեսին և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի