753 դիտում
22:58 12-06-2015
Կայացավ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը
Հունիսի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովում հրավիրված համատեղ նիստի ընթացքում 2014թ.-ի պետական բյուջեի կատարման իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացրեցին սոցիալական և առողջապահության ոլորտի պատասխանատուները:
Նիստը վարում էին ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արարատ Օհանջանյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն իր զեկույցում նշեց, որ սոցիալական ոլորտի 2014թ. պետական ճշտված բյուջեն կազմել է 18 մլրդ 695մլն դրամ, կատարողականը՝ 17 մլրդ 757 մլն դրամ կամ 95%-ը:
Պարզաբանումներ ստանալու նպատակով սոցապնախարարին պատգամավորների ուղղած հարցերը բազմազան էին: Դրանք վերաբերում էին մասնավորապես վեց և ավել երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու գործընթացին, մասնագիտական խրախուսման և աջակցության ծրագրին, հաշմանդամություն ունեցող անձանց օժանդակ պարագաներ տրամադրելու գործընթացին, նորաստեղծ ընտանիքներին տրամադրվող միանվագ նպաստի չափին, առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով երեխաների համար ծախսվող գումարի չափին, գործազուրկների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին և տնային պայմաններում միայնակ տարեց հաշմանդամների սոցիալական սպասարկմանը:
Առողջապահության ոլորտի 2014թ.-ի կատարողականի մասին զեկույցով հանդես եկավ ԼՂՀ առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանը: Վերջինիս հաղորդմամբ առողջապահության նախարարությանը 2014թ.-ին պետական բյուջեից հատկացված գումարը կազմել է 5մլրդ 324մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 288մլն դրամ կամ 99,2%-ը:
ԱԺ պատգամավորների՝ առողջապահության փոխնախարարին ուղղած հարցերը ևս տարաբնույթ էին: Մասնավորապես պարզաբանումներ տրվեցին շրջաններում գրանցված անձանց՝ մայրաքաղաքում անվճար բուժօգնություն ստանալու, հանրապետություն ներկրվող դեղորայքի որակի ստուգման, բժշկական որակյալ ուսում ստանալու, ինչպես նաև Ասկերան քաղաքի հիվանդանցային պայմաններին վերաբերող հարցերին:
Հունիսի 16-ից 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները կշարունակվեն ԱԺ խմբակցություններում:
Նմանատիպ նյութեր
911 դիտում
10:31 03-11-2014
Տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
882 դիտում
17:56 02-06-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ 2 մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Այս բաժնից
1429 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1084 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1375 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը