792 դիտում
17:56 02-06-2015
Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ 2 մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Հունիսի 2-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը եւ Ռուսլան Իսրայելյանը:
Օրակարգում ԼՂՀ արտաքին գործերի նախարարության, ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության, հանրային հեռուստառադիոընկերության եւ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումներն էին։
ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հաղորդմամբ գերատեսչությանը հատկացված գումարը կազմել է 614.321.321 ՀՀ դրամ, որից փաստացի կատարողականը կազմել է 566.618.272 դրամ կամ 93.2%:
ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի ներկայացմամբ ոլորտին հատկացված 35մլն դրամից փաստացի կատարողականը կազմել է 30.630 հազ դրամ կամ 87.5%:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի տեղեկացմամբ հատկացվել է 643.246 հազ. դրամ, փաստացի կատարողականը կազմել է 640.297 հազ. դրամ կամ 99.5%:
«Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հաղորդմամբ կառավարության կողմից հատկացվել է 76.212 հազ. դրամ, կատարողականը կազմել է 100%:
Համատեղ նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Նվեր Բաղդասարյանը:
Նմանատիպ նյութեր
854 դիտում
10:31 03-11-2014
Տեղի է ունեցել ԼՂՀ և ՀՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
Այս բաժնից
616 դիտում
15:35 23-11-2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ում կքննարկի հեռահար զինատեսակներով իրեն հարվածների թեման
652 դիտում
13:24 23-11-2024
Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար
796 դիտում
12:48 23-11-2024
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր