«Իսլամական պետությունը» շարժվում է դեպի Գազայի հատված
Իսրայելի տարածքն անցած շաբաթ Գազայի հատվածից մի քանի անգամ հրթիռակոծվել է: Այդ հարվածները սպառնում են խախտել ռազմական գործողություններից հետո սահմանված 10-ամսյա փխրուն հրադադարը:
Ըստ Իսրայելի, ռմբակոծության պատասխանատուն «ՀԱՄԱՍ» շարժումն է, որը վերահսկում է Գազայի հատվածը: BBC-ի տվյալներով, օդային հարվածների հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հավատարմության երդում տված իսլամիստներն են: