1941 դիտում
15:42 25-08-2014
Թուրքիան պատրաստվում է «լողացող էլեկտրակայան» ուղարկել Գազայի հատված
Թուրքական Karadeniz Holding ընկերությունը պլանավորել է էլեկտրակայանով նավ ուղարկել Գազայի հատված, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրության հարցում անհրաժեշտ օգնություն ցուցաբերի անկլավի բնակիչներին:
Վերջիններս նախորդ ամիս իսրայելական ռմբակոծությունների հետևանքով գործնականում մնացել են առանց էներգոմատակարարման: Այս մասին գրում է Reuters-ը:
Karadeniz Holding-ի ներկայացուցիչներն իրենց այդ մտադրության մասին հայտարարել են այն բանից քիչ անց, ինչ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն իր հերթին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են «լողացող էլեկտրակայան» ուղարկել Գազայի հատված, ինչը տեղի կունենա այն ժամանակ, երբ այնտեղ ստեղծվի համապատասխան հնարավորություն:
Յըլդըզի խոսքերով՝ պաղեստինցիները դիմել են իսրայելական կողմին՝ խնդրելով թույլատրել լողացող այդ հարթակի ուղարկումը Գազա, սակայն իսրայելական կողմը դեռ որևէի կերպ չի արձագանքել դրան: Karadeniz Holding-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ լողացող հարթակն ուղարկելու են 120 օրում, երբ կստանան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ստամբուլյան ընկերությունը աշխարհի մաիկ ընկերությունն է, որ արտադրում է «լողացող էլեկտրակայաններ»: Սրանից առաջ թուրքական ընկերությունը 1200 մեգավատտ ընդհանուր հզորությամբ «լողացող էլեկտրակայաններով» հարթակներ է մատակարարել Իրաքին ու Լիբանանին:
Նմանատիպ նյութեր
2542 դիտում
20:48 02-08-2018
ԵՄ-ն խոշորագույն արևային էլեկտրակայան է գործարկել Գազայի հատվածում
2217 դիտում
22:08 24-05-2014
Ճարտարապետները պատրաստվում են կառուցել օվկիանոսում լողացող քաղաք. ֆոտոշարք
877 դիտում
09:23 30-10-2023
Թուրքիան պատրաստվում է Գազայի հարցով միջազգային համաժողով անցկացնել
Այս բաժնից
889 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1156 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1078 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել