Թուրք ոստիկանին պարտավորեցրել են 600 ծառ տնկել` արցունքաբեր գազ անհիմն կիրառելու համար
Ստամբուլի դատարանը 2013թ-ին բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ արցունքաբեր գազ անհիմն կիրառելու համար մի ոստիկանի որպես պատիժ պարտավորեցրել է 600 ծառ տնկել և խնամել: Այդ ժամանակ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է ոստիկանն արցունքաբեր գազ կիրառում անզեն կնոջ նկատմամբ:
Նշենք, որ սկզբում նա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, սակայն դատական գործընթացի ժամանակ լավ պահվածք դրսևորելու համար վճիռը փոխարինվել է հարկադիր աշխատանքով: