2 չինացի հաշմանդամ 10 հազար ծառ են տնկել միասին. ֆոտոշարք
Ցզյա Հայքսա անունով չինացի կույր տղամարդը և երկու թևերից զրկված նրա ընկեր Ցզյա Վենցին ավելի քան 10 տարում Չինաստանում 10 հազար ծառ են տնկել՝ վերակենդանացնելով Չինաստանի հյուսիսարևելյան Յելի գյուղի հողերը։
Հայքսայի մեկ աչքն ի ծնե կույր է եղել։ Տեսողությունը լրիվ կորցրել է միջադեպի պատճառով։ Իսկ ընկերը թևերը կորցրել է 3 տարեկանում՝ պատահարի հետևանքով։
Նրանք կառավարությունից վարձակալել են 8 հա հող և սկսել վերատնկել ՝ պաշտպանելու համար գյուղը ջրհեղեղից։
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: