211652_close_icon
views-count30356 դիտում article-date 21:52 11-06-2015

Արտակարգ դեպք Երևանում. կատաղած շունը հարձակվել և վնասել է 8-ամյա երեխային. փրկարարները և կինոլոգը վնասազերծեցին շանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցում գտնվող Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում կատաղած շունը հարձակվել և վնասել է երեխային, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ կատաղած «ավչարկա» տեսակի շունը Գիտահետազոտական ինստիտուտի տարածքում հարձակվել և վնասել է, Երևանի բնակիչ, 8-ամյա Գագիկ Մադաթյանին, իսկ ինստիտուտի պահակը` 58-ամյա Բաբկեն Արզումանյանը, նկատելով շանը` հետ է քաշել և ահազանգել փրկարարներին: Երեխան տեղափոխվել է Մուրացանի բժշկական կենտրոն: Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգ Հայկ Մնացականյանը տարածքում հայտնաբերեց կատաղած շանը և նրան ներարկեցին քնաբեր, որից հետո փրկարարները շանը տեղափոխեցին վանդակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր