Արգենտինայի Սոցիալական թանգարանի համալսարանում ներկայացրել են Dossier Especial: Genocidio հոդվածաշարը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Բուենոս Այրեսի «Լուիսա Հայրապետյան» հիմնադրամի անդամներն Արգենտինայի Սոցիալական թանգարանի համալսարանում ներկայացրել են նույն համալսարանի ամսագրում տպագրված Dossier Especial: Genocidio հոդվածաշարը, գրում է guiamenc.blogspot.com-ը:
Դրանում տարբեր վերլուծություններ են ցեղասպանությունների և հետևանքների մասին:Հայոց ցեղասպանության մասին «Իրավունքն ու ճշմարտությունը և Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի պատմական փաստաթղթերի կիրառումը» խորագրով հոդված է ներկայացրել Բուենոս Այրեսի համալսարանի պատմության պրոֆեսոր, մարդաբանության դոկտոր և հիմնադրամի անդամ Ալեքսիս Փափազյանը: