Ավստրալիայի վարչապետը ԻՊ-ի դեմ ակտիվորեն պայքարելու կոչ է արել
                        Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին միավորվելու կոչ է արել: 
Սիդնեյում անվտանգության հարցերով խորհրդաժողովում նա ասել է, որ ԻՊ խմբավորումը գլոբալ նկրտումներ ունի և մահվան պաշտամունք է դավանում: Նա ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ամերիկացի լրացուցիչ 450 հրահանգիչների  Իրաք ուղարկելու որոշման մասին` տեղացի զինծառայողներին ուսուցանելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

