421 դիտում
16:17 11-06-2015
Մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները գտնվում են քաղաքային իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների ղեկավարների հետ: Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ, թեև ոլորտում իրականացվող աշխատանքները ծավալուն են ու իրականացվում են անգամ ոչ աշխատանքային օրերին, այդուհանդերձ, կանաչապատման և կանաչ տարածքների խնամքի թեժ տարեշրջանով պայմանավորված, անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը, որպեսզի որևէ թերացում չլինի:
Կանաչապատման ընկերությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև հունիսի 15- ը վարչական շրջաններում ավարտել ծաղկապատման աշխատանքները, ծաղիկներով համալրել նաև ոռոգման ցանց ունեցող ճանապարհներին հարակից ծաղկային տարածքները:
Անդրադառնալով խոտհնձին` Կամո Արեյանը նշել է, որ պետք է համակարգված աշխատանքներ տանել, որպեսզի գործընթացն իրականացվի ինչպես համայնքային ենթակայության, այնպես էլ մասնավոր կամ վարձակալության հանձնված այգիներում, պուրակներում, բակերում և այլ տարածքներում: Միաժամանակ ընդգծվել է, որ հնձված տարածքներն անհրաժեշտ է անմիջապես ոռոգել՝ կանաչ զանգվածի հետագա փարթամ աճն ապահովելու համար: Ինչ վերաբերում է ոռոգման աշխատանքներին ընդհանրապես, ապա հանձնարարվել է, շոգ եղանակով պայմանավորված, կանաչ տարածքների ոռոգումը հնարավորին պարբերական դարձնել: Առանձին հատվածներում ոռոգման համար անհրաժեշտ ջրածավալին առնչվող հարցերը քննարկվել են խորհրդակցությանը ներկա «Երևան» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցչի հետ:
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ծառերի սրսկման և բուժման աշխատանքները շարունակելու նպատակով ստացվել է նոր բուժանյութ, որը կբաշխվի վարչական շրջաններին: Խորհրդակցության ավարտին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանատուներին հանձնարարել է տեղերում խիստ վերահսկողություն սահմանել կանաչապատման, կանաչ տարածքների ընդլայնման, ոռոգման և այլ բաղադրիչների պատշաճ իրականացման նկատմամբ և պարբերաբար ներկայացնել արդյունքները:
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
16:29 10-05-2017
Մայրաքաղաքում ընթացքի մեջ են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները
896 դիտում
18:00 26-08-2014
Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
709 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2935 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ