3620 դիտում
14:49 11-05-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլին
Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին:
Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել են տեղափոխվել սիզամարգեր: Նշվել է նաև, որ բացի քաղաքային ջերմատանը եղած ծաղիկներից, նաև վարչական շրջաններն իրենց ջերմոցներում և բաց գրունտներում աճեցնում են ծաղիկներ և շուրջ 1 մլն ծաղկասածիլներ էլ վարչական շրջանների ջերմոցներից են տեղափոխվում սիզամարգեր: Դեռևս նախորդ տարվանից էլ շուրջ 250 հազար խորդենի տեսակի ծաղիկներ տեղափոխվել էին ձմեռանոց, որոնք ևս արդեն զարդարում են մայրաքաղաքի կանաչ գոտիները: Ծաղկապատման ընթացիկ տարվա աշխատանքների մասով նաև զեկուցվել է, որ այս տարի կծաղկապատվի ընդհանուրը 8 հա տարածք, մինչդեռ 2012թ. այդ թիվը կազմում էր 5,8 հա:
Առանձնակի կարևորելով մայրաքաղաքի ինչպես ծաղկապատ, այնպես էլ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների տարեցտարի ընդլայնումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել կանաչ գոտիների խնամքի պահպանման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել, ինչի արդյունքում անցած շուրջ 5 տարիների ընթացքում բարեկարգվել ու ստեղծվել է 16 զբոսայգի, իսկ ոռոգելի տարածքներում էլ յուրաքանչյուր տարի միջինը 50 հազար ծառ և թուփ է տնկվել: Կանաչ տարածքների ընդլայնման նպատակով էլ յուրաքանչյուր տարի մոտ 20 կիլոմետրով ավելացվում է մայրաքաղաքի ոռոգման ցանցը:
Երևանի կանաչ տարածքների ընդլայնման համատեքստում մայրաքաղաքի որոշակի հատվածներում բուֆերային գոտիների վերականգնման և ընդլայնման ծրագրի շրջանակում վերջին մի քանի տարիներին լայնածավալ ծառատունկեր են իրականացվում Փարոսի, Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Կարմիր բլուրի, Հաղթանակի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիների, Նոր Նորքի Հայորդաց տան, ինչպես նաև Շամպայն-գինիների գործարանին հարող անտառ-պուրակներում, նաև Արգավանդի խճուղուն և Դավթաշենի կամրջին հարող տարածքներում: Նշված բուֆերային գոտիները մայրաքաղաքի համար կծառայեն թե՛ որպես թթվածին ապահովող և թե՛ որպես փոշեկլանիչ ու քամիները մեղմող գոտիներ:
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
19:25 29-04-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
1264 դիտում
15:03 09-03-2017
Տարոն Մարգարյանն այցելել է Փարիզի քաղաքային ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը
696 դիտում
15:56 20-04-2015
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց