Բելգիայում ծնվել է սառեցված հյուսվածքներից աշխարհում առաջին երեխան
Բելգիայում ծնվել է սառեցված հյուսվածքներից աշխարհում առաջին երեխան: Կնոջ հյուսվածքը սառեցվել էր 13 տարեկանում, երբ նրա մոտ լուրջ հիվանդություն էր հայտնաբերվել: 14 տարի անց, ձվարանի հյուսվածքի փոխպատվաստումից հետո, նա առողջ երեխա է լույս աշխարհ բերել:
Տղան ծնվել էր դեռևս 2014թ-ի նոյեմբերին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ: Կինը ցանկացել է անանուն մնալ: