211652_close_icon
views-count736 դիտում article-date 11:39 11-06-2015

Ճամբարակի նորակառույց հիվանդանոցից կատարված գողությունները բացահայտվեցին

Ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում է տվել, որ գիշերը, պատուհանը բացելով, մուտք են գործել Ճամբարակ քաղաքի նորակառույց հիվանդանոց և շենքի երկրորդ հարկի պահեստային մասից 10 տուփ կերամիկական սալիկ իջեցնելով առաջին հարկ՝ փորձել գողանալ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1986 թ. ծնված Ռաջ Գ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել՝ հավելելով, որ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի ավտոմեքենայի լույսեր նկատելով՝ դիմել է փախուստի: Ռաջ Գ.-ն նաև նշել է, որ ընկերոջ` 1966 թ. ծնված Ռոբերտ Ա.-ի հետ մայիս ամսվա ընթացքում երկու անգամ մտել են նույն հիվանդանոցի շենք և գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ: Ռոբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ռաջ Գ.-ն խոստովանել է նաև, որ հունվար-մարտ ամիսներին 5 անգամ մուտք է գործել հիվանդանոցի շենք և գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ: Նյութական վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր