211652_close_icon
views-count703 դիտում article-date 20:07 10-06-2015

Գործնական պարապմունք ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման մտավոր սեփականության դեմ կատարվող հանցագործությունների ու թրաֆիքինգի դեմ պայքարում ԿՀԴՊ գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատանքի համակարգման խնդիրներն էին: Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նախ անդրադարձավ ծառայությունների աշխատանքում դեռևս առկա բացթողումներին ու թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների նշանակությունը: Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հնչեղություն ստացած հանցագործությունների բացահայտման աշխատանքներին և մի շարք այլ հրատապ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Գործնական պարապմունքը շարունակեցին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը և Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Պարապմունքի ընթացքում ըստ ոլորտների և ուղղությունների մանրամասնվեցին ստորաբաժանումների խնդիրները, աշխատանքի մեթոդներն ու եղանակները, կոնկրետ դեպքեր ու իրավիճակներ վերլուծելով՝ տրվեցին համապատասխան ցուցումներ հանցագործությունների հակազդման և բացահայտման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր