211652_close_icon
views-count2043 դիտում article-date 10:54 19-02-2015

Գործնական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների ղեկավարներ։ Ոստիկանության պետը կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը ոստիկանության ծառայողի պրոֆեսիոնալ որակների ամրապնդման ու մշտական ինքնակատարելագործման համար և համոզմունք հայտնեց, որ դրական արդյունքներ կարձանագրվեն ինչպես սեմինարների արդյունքների ամփոփման, այնպես էլ անհրաժեշտ գիտելիքները ենթակա անձնակազմերին փոխանցելու գործընթացում։ Անդրադառնալով պարապմունքի առաջին թեմային՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դրամանենգության դեմ պայքարն այսօր օրախնդիր է և չնայած ոչ այնքան մեծ ծավալներին ու կեղծ դրամների պատրաստման տնայնագործական եղանակներին՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումները պետք է ամեն ինչ անեն այդ ուղղությամբ միջոցառումներն առավելագույնս արդյունավետ դարձնելու համար։ Ոստիկանության պետը նշեց, որ չափազանց կարևոր է նաև դեպքի վայրի պահպանման ու հետազոտման տեսական գիտելիքների ամրապնդումը, և սեմինար պարապմունքների խնդիրն էլ հենց այդ գիտելիքի շրջանակում նոր իմացության ձեռքբերումն ու առկա փորձի փոխանակումն է։ Այնուհետև ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ոաֆայել Զաքարյանը պարապմունքի մասնակիցների հետ քննարկեցին նախատեսված թեմաներին վերաբերող մի շարք հարցեր, տվեցին անհրաժեշտ մեկնաբանություններ և համապատասխան հանձնարարականներ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր