1816 դիտում
16:19 10-06-2015
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է
ՀՀ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 27.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո, նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով 12.06.2002թ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով: Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:
Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:
Նմանատիպ նյութեր
2791 դիտում
14:47 20-04-2015
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է
4915 դիտում
15:37 30-06-2015
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է
3596 դիտում
15:26 18-08-2015
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է
Այս բաժնից
511 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
535 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2392 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը