211652_close_icon
views-count1787 դիտում article-date 19:37 10-10-2022

Լուկաշենկոն և Պուտինը զորքերի համատեղ խմբավորում ձևավորելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորում ձևավորելու շուրջ:

Belta գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 10-ին հանդես գալով անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությանը: 

«Միութենական պետության արևմտյան սահմանների վրա իրադրության սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում ծավալելու շուրջ: Այդ ամենը՝ մեր փաստաթղթերի համաձայն: Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկայիս մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը»,-ասել է նա:

Հավելել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո դեմ առ դեմ ձևաչափով Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Նմանատիպ նյութեր