2227 դիտում
12:42 10-06-2015
Անդրանիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն
Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցապայքարն ավարտեցին 77 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 12 մասնակիցները:
Նրանց շարքում էր ապրիլին Թբիլիսիում կայացած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկամարտի 350 կգ (164+186) արդյունքով բրոնզե մեդալակիր դարձած 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Նա, ի դեպ, նաև 2012 թ պատանինների աշխարհի չեմպիոնն է, ու մինչ օրս նրան են պատկանում պոկում վարժության (151 կգ) և երկամարտի (331 կգ) աշխարհի պատանեկան ռեկորդները, որոնք նա սահմանել է Կոշիցեում կայացած աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ:
Վրոցլավում երիտասարդ հայ ծանրորդն իրեն կրկին լավագույն կողմերով դրսևորեց ու երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Սակայն պետք է խոստովանել, որ այս հաղթանակը հայ դյուցազունին ամենևին էլ հեշտությամբ չտրվեց: Նա պոկում վարժությունում 155 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալը նվաճեց, սակայն բավական հուզվելու տեղիք տվեց իր երկրպագուններին, քանի որ 2 անհաջող մոտեցումներից հետո միայն վերջին մոտեցման ժամանակ իր կամքին ենթարկեց 155 կգ-անոց ոսկեբեր ծանրաձողը:
Հրում վարժությունում պայքարը շատ ավելի լարված ու անզիջում ստացվեց: Արդյունքում 12 մասնակիցներից 5-ը այս վարժությունում ձախողվեցին: Անդրանիկը առաջին մոտեցման ժամանակ 180 կգ բարաձացեց ու կրկին ստանձնեց առաջատարի դերը:
Նրա գլխավոր մրցակիցը՝ 19-ամյա իրանցի ծանրորդ Ալի Միրին չնայած գործադրած բոլոր ջանքերին, թեժ մրցակցությունում չկարողացավ առաջ անցնել Կարապետյանից: Ճիշտ է, Միրին հրում վարժությունում 182 կգ ցուցանիշով փոքր ոսկե մեդալին արժանցավ, սակայն դա բավարար չեղավ Անդրանիկին երկամարտում շրջանցելու համար:
Իրանցի ծանրորդն, ի վերջո երկամարտի 332 կգ (150+182) արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Բրոնզե պարգևը նվաճեց ռումինացի 18-ամյա ծանրորդ Իլիե Ստոյանն, ով երկամարտում արձանագրեց 326 կգ (148+178) արդյունք, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան::
Նմանատիպ նյութեր
6990 դիտում
22:47 14-04-2015
Ծանրամարտ. Տիգրան Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր
6562 դիտում
00:10 14-04-2016
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը` փոխչեմպիոն
Այս բաժնից
547 դիտում
22:28 20-09-2024
Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը պարգևատրվել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակով
601 դիտում
20:54 20-09-2024
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր է
748 դիտում
23:42 19-09-2024
Հայաստանի շախմատի կանանց ընտրանին պարտության մատնեց Մոնղոլիային