Ամերիկացին 43 տարի անց դուրս է եկել բանտից
ԱՄՆ-ում Ալբերտ Վուդֆոկսը, 43 տարի առանձնացված բանտախցում անցկացնելուց հետո դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: 1967 թվականին նա դատապարտվել էր զինված հարձակում կազմակերպելու, իսկ 1972 թվականին` բանտի թիկնապահի սպանության համար:
Սա բացառիկ դեպքերից է, երբ բանտարկյալը նման երկար ժամանակահատված անցկացրել է առանձնացված բանտախցում: Նման պայմաններում պահվել էր նաեւ մեկ այլ հանցագործ, որը 2013 թվականին բանտից դուրս գալուց օրեր անց մահացել էր: