Ջեկի Չանի որդին բանտից դուրս է եկել
Բանտում 6 ամիս անցկացնելուց հետո աշխարհահռչակ դերասան Ջեկի Չանի որդին՝ 32-ամյա Ջեյսի Չանը, ազատության մեջ է:
Կրտսեր Չանը 6 ամսվա անազատության էր դատապարտվել՝ մեղադրվելով թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ: Նրա տանը կատարած խուզարկության արդյունքում ոստիկանությունը 100 գրամ մարիխուանա էր հայտնաբերել:
Ջեյսի Չանը պետք է նաև 322 ԱՄՆ դոլար տուգանք վճարի: