3720 դիտում
18:34 10-06-2015
Կարծիքների բախում. աշխարհի վերջը կլինի սեպտեմբերին
Գիտական-ժամանցային շատ բլոգերում եւ ֆորումներում տեղեկատվություն է տարածվում, թե աշխարհի վերջը լինելու է աշնանը` սեպտեմբերի 22-28-ը: Հոդվածների հեղինակների խոսքով` այդ ժամանակ Երկիր մորոլակին կբախվի հսկայական երկնաքար, ինչի հետեւանքով կյանքը կվերանա:
Տիեզերագիտության ոլորտի ինքնահռչակ մասնագետները վստահեցնում են, որ աշխարհի վերջի մասին ասված է նաեւ Աստվածաշնչում: NASA ամերիկյան տիեզերական գործակալության մասնագետներն էլ ձերծ են մնում կտրուկ հայտարարություններ անելուց: Նրանց խոսքով` երկնաքարերի մեծ մասն այրվում է մթնոլորտում: Այդ «պաշտպանիչ» շերտը երկնաքարերը հազվադեպ են հաղթահարում:
«Մեր տվյալներով` առաջիկա մի քանի հարյուր տարում մեր մոլորակին չի սպառնում հսկայական տիեզերական օբյեկտների հետ բախում»,-հայտարարել է NASA-ի ներկայացուցիչը: Նա նաեւ նշել է, որ մասնագետները մշտապես մշակում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորինս կնվազեցնեն երկնաքարերի հետ բախման հնարավորությունը:
Սա առաջին դեպքը չէ, երբ աշխարհի վերջի մասին սենսացիոն տեղեկություններ են հայտնվում համացանցում: 2011 թվականին էլ ԱՄՆ-ում ռադիոյով ելույթներ ունեցող մի հոգեւոր հովիվ` Հարոլդ Քեմպինգն ասում էր, «ապոկալիպսիսը» տեղի կունենա այս տարվա մայիսի 21-ին: Նրան շատ համախոհներ սատարեցին, իսկ հետո զարմացան, թե ինչպես ստացվեց, որ հունիսին նրանք դեռեւս ողջ էին...
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
11:40 10-09-2019
Փոխնախարարը՝ հանքերի իրական սեփականատերերի բացահայտման նախագծի շուրջ ԼՀԿ-ի կարծիքների մասին
7085 դիտում
23:05 02-11-2020
«Կլինի ուղղակի լռեք, մինչև պատերազմի վերջը լռեք»․ Տիգրան Քոչարյան
Այս բաժնից
2551 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2839 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել