Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել Չեխիայի պաշտպանության նախարարի տուն
Ինչպես հայտնում է Չեխիայի ՊՆ-ն, դեռևս կիրակի օրը հարձակման է ենթարկվելում Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու տունը, սակայն այս մասին տեղեկատվություն միայն այսօր է տրվում քննության շահերից ելնելով։
Անհայտ անձինք դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել նախարարի տուն, սակայն բռնկված հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մարել։
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, հարձակման պահին նախարարն անձամբ տանը չի եղել։ Նախարարի անվտանգությունն այս պահին ուժեղացվում է։