211652_close_icon
views-count974 դիտում article-date 23:46 04-06-2022

Հունիսի 3-ին ակցիայի մասնակիցները շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ․ որոշում է կայացվել կիրառել բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ․ Ոստիկանության պարզաբանումը

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։ Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

«Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող Հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով:

Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»,-նշված է հայտարարությունում

Նմանատիպ նյութեր