Եվրախորհրդարանի պատգամավորները նիստին ներկայացել են Ադրբեջանում քաղբանտարկյալների պատկերներով հագուստով
Հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստին պատգամավորների մի խումբ ներկայացել է Ադրբեջանում քաղբանտարկյալներ Խադիջա Իսմայլովայի, Լեյլա Յունուսի, Անար Մամեդլիի, Ռասուլ Ջաֆարովի, Էմին Հուսեյնովի և Ինտիգամ Ալիևի պատկերներով բլուզներով:
Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը ազատ արձակել վերոնշյալ բոլոր լրագրողներին և իրավապաշտպաններին: Ակցիան նախաձեռնել էր Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկ Լունաչեկը:
Նա հայտարարել է, որ Եվրոպան իրավունք չունի արհամարհել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրները և կոչ արել հատուկ բանաձև ընդունել այդ հարցով: