211652_close_icon
views-count614 դիտում article-date 14:39 09-06-2015

Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ծրագրին

Հունիսի 5-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Օտտավայի բաց դռներ» ամենամյա ծրագրին: Ծրագրի շրջանակներում հանրության համար իրենց դռներն են բացում մշակութային, պատմական, հանրային նշանակություն ունեցող շենքերը, այդ թվում` մի շարք դեսպանություններ: Կանադայում ՀՀ դեսպանությունը մշտապես մասնակցում է այս միջոցառմանը: 1908թ. կառուցված Կանադայում ՀՀ դեսպանության շենքն ընդգրկված է Օտտավայի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շենքերի կազմում և նախկինում ծառայել է նաև որպես Ուրուգվայի, ապա Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչություններ: Միջոցառման շրջանակներում դեսպանությունն ընդունեց հարյուրավոր այցելուներ, ովքեր ծանոթացան շենքի ճարտարապետությանն ու պատմությանը, տեղեկություններ ստացան հայկական մշակույթի, արժեքների ու պատմության վերաբերյալ: Այցելուները հանգամանալից ծանոթացան Հայաստանին, հայկական արվեստին, խաչքարերին, եկեղեցիների դերին ու արժեքին հայկական ճարտարապետության մեջ:

Նմանատիպ նյութեր