Հրաձգություն` Չինաստանում. կան զոհեր
Չինաստանի Հեբեյ նահանգում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 3 մարդ, եւս 5-ը վիրավորվել է:
Մահացածների թվում 1 ոստիկան կա, իսկ վիրավորների թվում` երկրի հանրային հեռուստաընկերության աշխատակից:
Հայտնի է, որ կրակոցներ արձակած չարագործը կարճ ժամանակ անց սպանվել է ոստիկանների հետ հրաձգության ժամանակ:
Դեպքի հանգամանքները քննվում են: