Հրաձգություն՝ ԱՄՆ֊ում․ կան զոհեր
ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգի հնդկական համայնքներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 2֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Վիրավորների առողջական վիճակը ծանր է գնահատվում։
Որպես կասկածյալ ոստիկանությունը ձերբակալել է 44֊ամյա ամերիկուհու։
Ըստ «Լոս Անջելես թայմս» պարբերականի տվյալների, դեպքը տեղի է ունեցել մի քանի հնդկացիների համայնքից վտարելու մասին ժողովի ընթացքում։ Հանցագործը ձերբակալվել է, ում անունը չի հրապարակվում։