211652_close_icon
views-count27177 դիտում article-date 09:00 09-06-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարից. հղի կինն ու նրա անչափահաս երեխաները տեղափոխվել էին հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ` հունիսի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարից, ինչի հետևանքով հղի կինն ու նրա անչափահաս երեխաները տեղափոխվեցին Մասիսի հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին, ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում 28-ամյա Վրեժ Խաչատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 14 TA 014 համարանիշի ավտոմեքենայով Դաշտավան-Դարակերտ գյուղամիջյան ճանապարհի 1-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել Դաշտավան գյուղը ազդարարող ցուցանակին և կողաշրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ` 31-ամյա Աննա Խաչատրյանը, 2-ամյա Սևակ Խաչատրյանը, և 10-ամյա Սամվել Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մասիսի հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնություն էին ցուցաբերել նշված հատվածում գտնվող ավտովերանորոգման սրահի աշխատակիցները, ովքեր իրենց ուժերով վիրավորներին տեղափոխել էին հիվանդանոց: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր