Պուտինը շնորհավորել է Էրդողանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այսօր` հունիսի 8-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Վ. Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Պուտինը շնորհավորել է Էրդողանին՝ կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում վերջինիս «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի առթիվ:
Կողմերը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: